Բաժիններ՝

Եգիպտոսում արգելվել են առանց ոստիկանության թույլտվության բողոքի ակցիաները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը հրաման է ստորագրել, որով արգելվում են, առանց ոստիկանության կողմից նախնական թույլտվության, հանրահավաքների ու բողոքի զանգվածային այլ ակցիաների անցկացումը:

Իրավապաշատպաններն արդեն իսկ հայտարարել են, որ նոր օրենքը սահմանափակում է ազատ հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Նրանց կարծիքով՝ իշխանությունները փաստացիորեն արգելում են բողոքի խաղաղ ակցիաները և ոստիկանությանն օժտում են առանց ծանրակշիռ պատճառների դրանց մասնակիցներին ցրելու իրավունքով:

Օրենքը ստորագրվել է Եգիպտոսի նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացումից քիչ առաջ: Բացի այդ, 2014 թվականին Եգիպտոսում տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել էր, որ երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա փետրվար-մարտին, իսկ նախագահական ընտրությունները՝ հաջորդ տարվա ամռան սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930