
Աբաշիձեի ու Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2014 թվականի փետրվար-մարտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2014 թվականի փետրվարին.
«Մենք պայմանավորվել ենք վերստին հանդիպել փետրվար-մարտին՝ շարունակելու համար մեր համատեղ աշխատանքը: Ես կարծում եմ, որ մեզ մոտ շատ բան է ստացվում, իսկ դա մղում է նրան, որ շարունակվի աշխատանքը»:
Հիշեցնենք, որ Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինը երեկ Պրահայում ամփոփել են իրենց միամյա հանդիպումների արդյունքները: Դա եղել է նրանց թվով 5-րդ հանդիպումը, իսկ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Դրանից հետո հանդիպումները շարունակվում են Պրահայում: