Բաժիններ՝

Լեհաստանը հիասթափված է Ուկրաինայի ընդունած որոշման կապակցությամբ. Ռադոսլավ Սիկորսկի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեհաստանը հիասթափված է Ուկրաինայի կառավարության ընդունած որոշման կապակցությամբ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցման հետ.

«Լեհաստանը, ինչպես և ողջ ԵՄ-ը հիասթափված են, որ Ուկրաինան պատրաստ չի գտնվել արդիականացման ուղղությամբ ջանքեր գործադրելուն: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստն ամբողջովին պատրաստվել է կազմակերպությունում Լեհաստանի նախագահության ժամանակ: Դա կարող է ստորագրվել, հենց որ Ուկրաինան վերստին որոշի բարեփոխումներ անցկացնի իր տնտեսությունում ու պետության եվրոպականացման հարցում»:

Լեհաստանի ԱԳՆ-ի տարածած հատուկ հայտարարությունում ընդգծվում է, որ իրենք հարգում են Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության, ընդունած որոշումը, սակայն հիասթափված են նրանից, որ Ուկրաինայի կառավարությունը հենց եզրագծում է կասեցրել ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը:

Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ որոշումը կարող է հանգեցնել ներկայումս Ուկրաինային չափազանց անհրաժեշտ արդիականացման, բարեփոխումների ու ժողովրդավարացման գործընթացների անորոշ ժամկետով սառեցմանը և անդառնալի կորուստների: Լեհաստանի ԱԳՆ-ն այդ որոշման պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի իշխանությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս