
Ուկրաինայի որոշումը չի ազդի Մոլդովայի ուղղվածության վրա. Յուրիե Լանկե

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը կասեցնելու վերաբերյալ Ուկրաինայի որոշումը չի ազդի Մոլդովայի ուղղվածության վրա.
«Մոլդովայի կառավարությունը հարգում է Ուկրաինայի յուրաքանչյուր որոշում: Հարևան երկրի հետ մեր հարաբերությունները մնում են նույնպիսի սերտ, սակայն Մոլդովան արդեն իսկ արել է իր ընտրությունը հօգուտ եվրոպական ինտեգրման և չի պատրաստվում փոխել այն»:
Մոլդովան պատրաստվում է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր: Ընդգծվում է, որ Ռուսաստանը տվյալ հարցում Ուկրաինայից բացի, ճնշում է գործադրել նաև Մոլդովայի վրա:
Մոլդովայի նախկին նախագահ, կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը երեկ հայտարարել է, որ Մոլդովան պետք է հետևի Ուկրաինայի օրինակին և կասեցնի ԵՄ-ի հետ բանակցությունները: