Բաժիններ՝

Յանուկովիչը Լիտվայի նախագահին հայտնել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հրաժարվելու պատճառը. մամուլ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռախոսազրույց է ունեցել ներկայումս ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայի կառավարության հայտնի որոշումը՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացի կասեցման հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ Յանուկովիչը Գրիբաուսկայտեին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, ինչի պատճառը Ռուսաստանի գործադրած տնտեսական ճնշումն է ու շանտաժը: Այս մասին այսօր հայտնել է BNS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիտվայի նախագահի խորհրդականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930