Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է տիրել Ուկրաինայի տնտեսության ռազմավարական օբյեկտներին. Կարլ Բիլդտ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը կարծում է, որ Ռուսաստանը կարող է տիրել Ուկրաինայի տնտեսության ռազմավարական օբյեկտներին: Վաշինգտոնում գտնվող Բրուքինգսի համալսարանում կազմակերպված «Արևելյան գործընկերություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ Բիլդտը հայտարարել է, որ իրենք իրենց դռները բաց են պահում Ուկրաինայի առջև.

«Սակայն դա Ուկրաինայի որոշումն է՝ մտնել, թե չմտնել այդ դռների մեջ: Ասոցացման համաձայնագրից Ուկրաինայի հրաժարվելը կկանգնեցնի նրա արդիականացումը: Մտավախություն կա, որ Ուկրաինայի կառավարության որոշումից հետո նախագահ Վիկտոր Յանուկովիչը կգնա ոչ թե դեպի արևմուտք, այլ՝ արևելք և դեպի վար:

Յանուկովիչը հատուկ պայմաններով գումարներ կստանա Ռուսաստանից: Ռուսաստանը կարող է տիրել Ուկրաինայի տնտեսության ռազմավարական նշանակության օբյեկտներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս