
Մոսկվան ողջունել է ՌԴ-ի հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ Ուկրաինայի ընդունած որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի և ԱՊՀ անդամ այլ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ Ուկրաինայի կառավարության ընդունած որոշումը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Բնականաբար, մենք ողջունում ենք մեր մերձակա գործընկեր Ուկրաինայի հետ առևտրային-տնտեսական համագործակցությունը զարգացնելու ու կատարելագործելու ցանկությունը:
Ռուսաստանի նախագահը հստակ շարադրել է մեր դիրքորոշումը, որի համաձայն, Ռուսաստանը պատրաստ է եռակողմ (Ուկրաինայի ու ԵՄ-ի հետ) բանակցություններին՝ մշակելու համար մեր առևտրային-տնտեսական համագործակցության կատարելագործման մոդելը»: