Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը հիասթափություն է հայտնել Ուկրաինայի կառավարության ընդունած որոշման կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիասթափված է Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշումից՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը կասեցնելու և Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության հետ:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ միանում է տվյալ որոշման կապակցությամբ ԵՄ-ի հայտնած հիասթափությանը: Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտը ԵՄ-ին խորհուրդ է տվել դռները բաց պահել Ուկրաինայի առջև՝ ընդգծելով, որ ԵՄ-ը Կիևին առաջարկել է պատմական հնարավորություն.

«ԱՄՆ-ը համոզված է, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը տնտեսական բարգավաճման ու ժողովրդավարացման լավագույն ուղին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930