
Շտեֆան Ֆյուլեն այսօր կժամանի Ուկրաինա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր երեկոյան կժամանի Կիև: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:
Վերջինիս հաղորդմամբ՝ Շտեֆան Ֆյուլեն վաղը պետք է բանակցի Ուկրաինայի իշխանությունների, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ֆյուլեի այցի կապված է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում առկա խնդիրների շուրջ փոխզիջում գտնելու հետ: Դա կլինի վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ֆյուլեի երկրորդ այցն Ուկրաինա:
Վերջին անգամ Ֆյուլեն Ուկրաինա է ժամանել նոյեմբերի 19-ին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակի հետ հանդիպումներից հետո Ֆյուլեն հայտարարել էր, որ ոգևորված է նրանց «վճռականությունից», որ նոյեմբերի 21-ին Գերագույն ռադան կընդունի անհրաժեշտ եվրաինտեգրացիոն երեք օրենքները:
Սակայն Ուկրաինայի խորհրդարանն այսօր ընդունել է դրանցից միայն մեկը՝ ընտրական օրենսդրության կատարելագործումը:
Հիշեցնենք, որ նախքան Ֆյուլեի Ուկրաինա ժամանելը, վերջինիս կառավարությունն արդեն իսկ կասեցրել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը: