Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոուհանիի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջազգային օրակարգում գտնվող մի շարք խնդիրներ: Դա մասնավորապես վերաբերում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Կողմերը հաստատել են Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հավատարիմ գտնվելը և ընդգծել են «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստման ուղղությամբ գործադրվող ջանքերի կարևորությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը: Պուտինն ընդգծել է, որ բազում տարիներ անց իրական հնարավորություններ են ստեղծվել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցում: Ռոուհանին իր հերթին բարձր գնահատական է տվել «Վեցյակի» շրջանակներում Ռուսաստանի կատարած աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս