Բելառուսը Վրաստանին հրավիրել է ԱՊՀ ազատ առևտրի գոտի

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը հանդես է եկել ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրին Վրաստանի միանալու օգտին: Այդպիսի հայտարարությամբ այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստում հանդես է եկել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը: Մյասնիկովիչի խոսքերով՝ հնարավորություններ կան, որ Վրաստանը միանա ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրին: Նա հավելել է, որ անհրաժեշտ է անդրազգային կորպորացիաներ ստեղծել թե՛ ԱՊՀ-ի շրջանակներում, թե՛ նաև Մաքսային միության շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930