Բաժիններ՝

Գերմանիայի հատուկ ծառայությունները ՌԴ դեսպանատան աշխատակիցներին կասկածում են լրտեսության մեջ

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ գերմանական հակահետախուզությունը կասկածներ ունի, որ Բեռլինի կառավարական թաղամասում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը զբաղված է լրտեսական գործունեությամբ: Դեսպանատան շենքի տանիքին տեղադրվել է փայտյա տնակ, որում, ամենայն հավանականությամբ, գտնվում են գաղտնալսող սարքեր:

Այս մասին հայտնել է Գերմանիայի անվտանգության մարմիններում եղած աղբյուրը: Օդից կատարված լուսանկարները ցույց են տվել, որ Ռուսաստանի դեսպանատան հետին կողմում գտնվում է փայտե կառույց, որը գերմանական անվտանգության մարմիններում հայտնի է որպես «ռուսական խրճիթ»: 1990-ական թվականներին կատարված լուսանկարներում բացակայում էր փայտե կառույցը:

Աղբյուրի խոսքերով՝ գերմանական հակահետախուզության աշխատակիցներն արդեն մի քանի տարի է, ինչ ենթադրում են, որ ռուս դիվանագետներն այդ տեխնիկայի օգնությամբ դիտարկում են իրականացնում գերմանացի քաղաքական գործիչների հանդեպ: Աղբյուրը չի ներկայացրել կոնկրետ ապացույցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930