Բաժիններ՝

Օբաման ներողություն չի խնդրի Աֆղանստանում թույլ տրված սխալների համար

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը հերքել է այն բոլոր ենթադրությունները, թե ԱՄՆ-ն իր սխալների համար հրապարակավ ներողություն է խնդրելու Աֆղանստանից:

Ռայսը հայտարարել է, որ դրա կարիքը չկա՝ ընդգծելով, որ ընդհակառակը՝ իրենք շատ բան են զոհաբերում Աֆղանստանին աջակցելիս՝ կապված այդ երկրում ժողովրդավարության զարգացման և «Ալ-Քաիդայի» զինյալների դեմ նրա պայքարում:

Ավելի վաղ ամերիկյան The New York Times թերթը հայտնել էր, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի մամլո քարտուղար Այմալ Ֆայզին հայտարարել է, որ 2014 թվականին ամերիկման զորքերի դուրս բերման մասին համաձայնագիրը կստորագրվի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ներողություն խնդրի ահաբեկչության դեմ պայքարում թույլ տված սխալների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս