
Ֆրանսիայում տեղացած առատ ձյունը խաթարել է տրանսպորտային հաղորդակցությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հարավ-արևելյան հատվածում խաթարվել է քաղաքների միջև տրանսպորտային հաղորդակցությունը, ինչի պատճառն այս սեզոնում տեղացած առաջին ձյունն է: Առատ ձյունը սկսել է տեղալ գիշերային ժամերից:
Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախապես զգուշացրել է եղանակային պայմանների փոփոխման մասին: Գնացքների գրաֆիկում լուրջ խախտումներ են գրանցվել Ռոնա-Ալպեր շրջանում: Գնացքները լուրջ ուշացումով են երթևեկել Ռոան, Լիոն, Գրենոբլ և մյուս քաղաքներով:
Սենտ Էտիեն քաղաքում նույնպես գրանցվել է ցամաքային հասարակական տրանսպորտի երթևեկության խախտում: Մի քանի ժամվա ընթացքում քաղաքում տեղացել է մոտ 30 սանտիմետր ձյուն:
Վաղ առավոտյան քաղաքում դադարել են գործել տրամվայները, կասեցվել է ավտոբուսների շարժը մի շարք երթուղիներով: Ձյան ծանրության տակ ընկած ծառերը խցանումներ են առաջացրել ճանապարհներին: