
ԱՄՆ-ը պատրաստ է եվրաինտեգրման ճանապարհին զգալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջոֆրի Պայետը Դնեպրոպետրովսկում լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային ցուցաբերել էական աջակցություն, եթե առաջընթաց գրանցվի Ուկրաինայի եվրաինտեգրման ճանապարհին. «Եթե Ուկրաինայի կառավարությունը որոշի հետագայում շարժվել այդ (ասոցացման) համաձայնագրի ստորագրման ճանապարհով, ապա ես վստահ եմ, որ ԱՄՆ-ի կողմից կլինի ուժեղ աջակցություն:
Համաձայնագրի ստորագրումը մեծ հեռանկարներ է բացում Ուկրաինայի առջև: Ուկրաինայի գլխավոր պոտենցիալն են նրա մարդիկ, աշխարհագրությունը և ռեսուրսները: Այդ պոտենցիալի օգտագործման լավագույն տարբերակը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելն է»: