Շիրակի մարզում անապահով ընտանիքից երեխան ծանր հիվանդ է․ ծնողներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը (տեսանյութ)
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Շիրակի մարզի Արթենի գյուղում բնակվող Վարդան Խաչատրյանը՝ հայտնելով, որ իր դուստրը՝ 1996թ․ ծնված Նարինեն, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում:
Ճարահատյալ վիճակում հայտնված շիրակցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Խաչատրյանների հեռախոսահամարն է՝ +37494 95-83-04:
Նարինե Խաչատրյանին օգնություն ցուցաբերելու նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում իր անունով բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները տեղադրված են տեսանյութի վերջում:
ՀՀ դրամով – 16048152678000
ԱՄՆ դոլարով – 16048152678001
Եվրոյով – 16048152678002
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն