Իրանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ՝ ներառյալ ԱՄՆ-ը. Ալի Խամենեի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին «Բասիջի» (ժողովրդական աշխարհազոր) ջոկատների անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս աշխարհի բոլոր երկրների հետ՝ ներառյալ ԱՄՆ-ը, բարեկամական հարաբերություններ հաստատելու օգտին.

«Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ բոլոր երկրների հետ՝ չբացառելով անգամ ԱՄՆ-ը: Մենք թշնամաբար տրամադրված չենք ամերիկյան ժողովրդի հանդեպ, ինչպես որ աշխարհի մյուս ժողովուրդների պարագայում է»:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները Խամենեիին ողջունել են իսլամական հեղափոխության ավանդական կարգախոսով՝ «Մա՛հ Ամերիկային»: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում անցկացվող բանակցություններին՝ Խամենեին հայտարարել է, որ Իրանը երբեք չի հրաժարվի միջուկային ոլորտում իր անքակտելի իրավունքներից:

Խամենեին ընդգծել է, որ անձամբ չի միջամտում բանակցություններին, սակայն դրանց մասնակցող իրանական պատվիրակության առջ սահմանել է «կարմիր գիծ», որն անկարելի է հատել: Թեհրանին հասցեագրված սպառնալիքների հետ կապված՝ Խամենեին հայտարարել է, որ հարձակման ենթարկվելու դեպքում Իրանն այնպիսի ապտակ կհասցնի ագրեսորին, որ նա երբեք չի մոռանա դա:

Տեսանյութեր

Լրահոս