Էպոսագետի կինը կդիմի Եվրոդատարան
«Ժողովուրդը» գրում է. ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, «ժողովուրդի» հետ զրույցում, մեկնաբանելով իր ամուսնուն դատապարտելու որոշումը, ասել է, որ դա քաղաքական պատվեր Էր՝ ուղղորդված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից. «Ես չեմ կարծում՝ մեկը կլինի այսօր, ում ասեք իշխանություն, ինքը հասկանա մեկ այլ կուսակցություն։ Իհարկե, Հանրապետական կուսակցությունն Է։ Պա՞րզ չէ, որ սա իշխանությունների ձեռագիրն է, ես կասկածներ չունեմ»։ Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքին՝ էպոսագետի կինը նշել է, թե ոչ մի սպասելիք չունի, որ արդարություն կհաստատվի։ Նրանք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում