
Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների և վարորդների ինքնությունը

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Հարուցված քրգործի շրջանակներում ոստիկանությունը պարզել է, որ ВАЗ 2101-ը վարել է Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ, 45-ամյա Սամվել Հակոբյանը, իսկ ВАЗ 2105-ը՝ Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա Մայիս Եղիազարյանը:
Վթարի հետևանքով մահացել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիմոն Հարությունյանը և Արագածոտնի Նիգավան գյուղի բնակիչներ, 30-ամյա Վարուժան Գալստյանը և 63-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը: Ոստիկանությունը պարզում է վիրավոր անձանց ինքնությունը:
Մանրամասները այստեղ`