Բաժիններ՝

Սպիտակի «Վանուհին» տոկոսները չի վճարի

Հայաստանի կառավարությունը իր հինգշաբթի օրվա նիստում նախատեսում է հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի և Սպիտակի կարի արտադրական միավորման Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) միջև 1995 թվականի հուլիսի 12-ին կնքված N1 վարկային պայմանագրի հիման վրա Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 615000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վարկի մարման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախապես վճարված 15.666.200 Հայաստանի Հանրապետության դրամ պետական տուրքի վճարման ժամկետները` զիջելով վարկի տոկոսների և տույժերի վճարումը: Այս որոշման նախագիծը ընդգրկված է նիստի օրակարգում։

Որոշման համաձայն՝ ընկերությունը պարտքի մարման նպատակով պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել մինչև 2020 թվականը յուրաքանչյուր տարի 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մինչև 2030 թվականը` յուրաքանչյուր տարի հավասար մասնաբաժիններով մարման ենթակա մնացած գումարը:
Վարկի վերակառուցման և գրավի վերագնահատման պարագայում Ընկերությունը հնարավորություն կստանա իր անշարժ գույքի մի մասն օգտագործել որպես «Հեսփերուս» ՓԲԸ գրավի առարկայի մաս և վերջինիս վարկավորման և գործարկման արդյունքում արտադրվող տրիկոտաժե պաստառներն օգտագործելով որպես հումք` վերագործարկել նաև Ընկերությունը, ապահովելով աշխատանքով Լոռու մարզում շուրջ 150 մարդու և իրատեսական դարձնելով Ընկերության վարկի վերադարձնելիությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս