
Ջոն Քերին Վիեննայի հանդիպումից առաջ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ՝ կապված այսօր Վիեննայում նրանց հանդիպման հետ: Այս մասին Քերին հայտարարել է Վաշինգտոնում՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ.
«Մենք ձգտում ենք առաջ մղել կարգավորման գործընթացը և շարունակելու ենք մեր ջանքերը»: Քերին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Դավութօղլուի հետ՝ ընդգծելով, որ Թուրքիան «մեծ» դեր ունի տվյալ հարցում: Դավութօղլուն իր հերթին հույս էր հայտնել, որ հաջողությամբ կավարտվի Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: