Սաուդյան Արաբիայի իշխանությունները և իսրայելական «Մոսսադը» պլանավորել են հարձակվել Իրանի վրա. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները և իսրայելական «Մոսսադ» արտաքին հետախուզությունը զբաղված են Իրանի վրա հարձակվելու նախապատրաստությամբ: Այս մասին պարբերականին հայտնել են նրա իրազեկ աղբյուրները:

Վերջիններիս տվյալներով՝ Երուսաղեմն ու Էր-Ռիյադը դիտարկում են Իրանի վրա հարձակվելու տարբերակը, եթե էական արդյունքներ չգրանցվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցություններում: Մասնավորապես, կողմերն արդեն իսկ պայմանավորվել են, որ Սաուդյան Արաբիան իսրայելական ինքնաթիռներին թույլ կտա թռչել իր տարածքով:

Բացի այդ, Էր-Ռիյադը պլանավորում է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ մասնակցել Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությանը, ինչպես նաև տարամադրել բեռնատար օդանավեր և փրկարարական ուղղաթիռներ: Թերթի աղբյուրը հայտնել է, որ սաուդցիները զայրացած են, և նրանք ցանկանում են Իսրայելին օգնել ամեն հնարավոր միջոցներով:

Իրանի հարցում Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հիմնական մտավախությունը կապված է Թեհրանի միջուկային ծրագրի հետ: Նրանք արդյունքներ են ակնկալում օրեր անց Ժնևում կայանալիք Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցայիննոր փուլից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ BBC-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան Իրանից շուտ կարող է ստանալ միջուկային զենք:

Տեսանյութեր

Լրահոս