Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի չինովնիկները հերթական անգամ հայտարարել են, որ Թեհրանը չի կանգնեցնի ուրանի հարստացումը:

Այս մասին հայտարարվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցային թիմի և Իրանի խորհրդարանի՝ արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության գծով հանձնաժողովի միջև անցկացված քննարկումների ժամանակ:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը Ժնևում մեկնարկելու է նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջանկյալ համաձայնագիր ստորագրելու համար 4 նախապայման է ներկայացրել Թեհրանին: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930