
Կազանում աղետի ենթարկված օդանավի մեջ է եղել նաեւ Թաթարստանի նախագահի որդին (լուսանկարներ)

Կազանում այսօր տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվածների թվում է նաեւ Թաթարստանի նախագահի որդին, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Օդանավում են եղել նաեւ հայտնի մարզական մեկնաբան Ռոման Սկվարցովայի կինը, ինչպես նաեւ Թաթարստանի ԱԴԾ վարչության պետ Ալեքսանդր Անտոնովը:
Հիշեցնենք, որ Այսօր երեկոյան, ժամը 19.26 –ին, Կազանի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Մոսկվա- Կազան չվերթի ուղեւորատար «Boeing 737» ինքնաթիռը: Ինքնաթիռում, արդեն ճշտված տեղեկություննրով, գտնվել է 50 մարդ` 44 ուղեւոր ու անձնակազմի վեց անդամ: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել:
Աղետի որպես հնարավոր վարկածներ նշվում են անձնակազմի սխալն ու տեխնիկական անսարքությունը: