
Կազանում օդանավի աղետի հետևանքով 52 մարդ է զոհվել

Այսօր երեկոյան, ժամը 19.26 –ին, Կազանի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ աղետի է ենթարկվել Մոսկվա- Կազան չվերթի ուղեւորատար «Boeing 737» ինքնաթիռը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Ինքնաթիռում գտնվել է 52 մարդ` ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը բախվել է գետնի հետ, երբ փորձել է երկրորդ շրջան կատարել, այնուհետեւ բռնկվել է։
Աղետի ամենահավանական պաճառներից նշվում են թռիչքի ժամանակ կատարված սխալը, տեխնիակական անսարքությունն ու ոչ բարենպաստ եղանակային պայմանները:
Life News-ը հրապարակել է զոհվածների ցանկը: Հայկական ազգանուններ չկան: