Ազնավուրի հորդորը փաստացի ուշացած էր. Հրայր Թովմասյան
Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ստորագրել միջնորդագիր՝ դերասան Վարդան Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխելու հարցում հանրության աջակցությունը ստանալու համար: Այս կապակցությամբ Tert.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեց տեղեկանալ, թե աշխարհահռչակ շանսոնյեի ուղերձն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված նրան բուժհաստատություն տեղափոխելու որոշման համար:
–Պրն Թովմասյան, ինչպես հայտնի է, աշխարհահռչակ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը, հայտնել է Վարդան Պետրոսյանի առողջության հետ կապված իր մտահոգությունները և նախաձեռնել է հանրագիր՝ նրան հիվանդանոց տեղափոխելու խնդրով:
– Ինչպես մեզանից յուրաքանչյուրին, այնպես էլ Շառլ Ազնավուրին, որպես հայ, որպես մտավորական, սպասելի էր, որ պետք է անհանգստացրած լինի Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը: Վարդան Պետրոսյանն այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում, քանի որ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն նույնպես հիվանդանոց է: Եթե շանսոնյեն նկատի ունի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխումը, ապա պիտի ասեմ, որ նրա հորդորը փաստացի ուշացած էր. ուրբաթ օրը Վարդան Պետրոսյան հարազատների խնդրանքով նրան է այցելել Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Նորայրի Խաչատրյանը. Վարդան Պետրոսյանը դեռ մինչև վթարը ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ և հետազոտություն է անցել այս կենտրոնում: Հերթական ստուգման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել նոր ստուգումներ՝ կորոնոգրաֆիա անցնելու: Դեռևս ուրբաթ օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա երկուշաբթի՝ մեկ օրով կտեղափոխվի Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն՝ հետագա ստուգումների համար: Այս ստուգումները պայմանավորված են նրանով, որ Վարդանն ունեցել է սրտամկանի իշեմիա, այս հիվանդությունը կապված չէ վթարի հետ, սակայն սրացումներ հնարավոր են:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: