
Էրեբունի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին պարանոցը կտրված հնդիկ ուսանողը մահացել է

shamshyan.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունու բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա:
Նշված փողոցի թիվ 12 տուն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետ Անդրանիկ Ազարյանի և օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Խումբը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի: Վերջինս, ով պարանոցի կտրված մասով էր տեղափոխվում, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Օպերատիվ քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ քննչական համատեղ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: