Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի վթարի 3D տարբերակի ստեղծմանը խանգարում է եղանակը

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի 3D մոդելավորված տարբերակի պատրաստման աշխատանքներն առայժմ հետաձգվում են՝ կախված եղանակային պայմանների հետ:

«Եղանակային պայմանները պետք է համընկնեն վթարի օրը եղած եղանակի հետ»,- կայքի հետ զրույցում ասել է  Նիկոլայ Բաղդասարյանը,- «Մենք նախորդ օրերին գնացել ենք մառախուղ էր, երեկ էլ գնացել ենք պարզ լուսին էր»:

Փաստաբանի խոսքով՝ իրենք արդեն իսկ դիմել են օդերևութաբանական ծառայությանը, որպեսզի իրենց հստակ օր ասեն, թե երբ եղանակային պայմանները նույնը կլինեն, ինչ վթարի օրը:

«Նույն պայմաններում պետք է կատարվի փորձարարությունը՝ տեսանելիությունը պարզելու համար»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս