
Վայոց Ձորի մարզպետի և մարզը «նայողի» հարաբերությունները վատացել են

«Հրապարակը» գրում է. Ըստ որոշ տեղեկությունների Վայոց Ձորի պատգամավոր. «Ջերմուկ-գրուպի» տեր, մարզի «նայող» Աշոտ Արսենյանի և նրա երբեմնի մենեջեր Էդգար Ղազարյանի հարաբերություններն «այլևս բանի նման չեն»։ Ի՞նչ սև կատու է անցել՝ «Հրապարակ» օրաթերթը հարցրել է Արսենյանին։ «Ոչ մի նման բան չկա, շատ նորմալ հարաբերություններ են»։ Ասում են, թե մարզպետ նշանակվելուց հետո էդգարն այլևս ցանկանում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու «ներքո» լինել, ու քանի որ երկու տիրոջ ծառա չեն լինում, ոչ միշտ է Ձեր ասածները «սրբորեն» կատարում, ինչը Ձեզ ամենևին դուր չի գալիս, իսկ ընդհանուր առմամբ ասում են՝ Ձեզ հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ էդգարը ժամանակ առաջ «կպել» է Ծառուկյանի ու մարզին նվիրած նրա աղբի մեքենայի «խաթրին»։ «Չկա նման բան»,- պնդել է Արսենյանը։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում