Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանից արդեն մեկ ամիս է՝ տեղեկություն չկա

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանից արդեն մեկ ամիս որևէ տեղեկության չունի ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ ԿԽՄԿ մամուլի ծառայությունից «Հրապարակ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ինչ ուղղությամբ են ընթանում բանակցությունները հակառակ կողմի հետ։ «Բանակցությունները մեզ մոտ, ինչպես հայտնի Է, կոնֆիդենցիալ եղանակով են ընթանում։ Բայց ասեմ, որ բոլոր հավանական սցենարների դեպքում մեր ուշադրության կենտրոնում ռազմագերին է և նրա վերջնական որոշումը»։ Թերթը նշում է, որ ըստ արդեն իսկ հրապարակված տեղեկությունների, Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր։ Այդ որոշումը, սակայն, վերջնական չէ և ինչպես երևում Է, ձգձգվում Է։ «Հրապարակը» նաև նշում է, որ վերջին անգամ Ինջիղուլյանին տեսակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչները՝ հոկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի աշխատակիցներն Ինջիղուլյանին են հանձնել ընտանիքի նամակը, ինչպես նաև ռագմագերու նամակն են փոխանցել նրա ընտանիքին։ Հանդիպումից այլ մասնրամասներ չեն ներկայացվել։ Կարմիր խաչի լրատվական ծառայության աշխատակիցն ասել է, որ տեսակցությունների կոնկրետ գրաֆիկ չկա, և դեռ հայտնի չէ, թե հաջորդ հանդիպումը երբ կլինի։ Հակոբ Ինջիղուլյանը հակառակորդի տարածքում հայտնվել էր օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով,- հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթը։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս