Բաժիններ՝

Ալբանիան հրաժարվել է ընդունել ոչնչացման ենթակա Սիրիայի քիմիական զենքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալբանիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Սիրիայի քիմիական զենքը՝ այն ոչնչացնելու նպատակով: Այս մասին երեկ հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամին: Վերջինս մերժման որոշումը պայմանավորել է անհրաժեշտ հնարավորությունների բացակայությամբ:

Ավելի վաղ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը Ալբանիայի մասնակցության մասին լուրը հարուցել էր ալբանական ընդդիմության դժգոհությունը և հանգեցրել էր փողոցային ակցիաների առաջացմանը:

Սիրիայի քիմիական զենքը Ալբանիայի տարածքում ոչնչացնելու մասին առաջարկով հանդես էր եկել ԱՄՆ-ը, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ սիրիական քիմիական զինանոցն իրենց տարածքում ընդունել հրաժարվել էին Թուրքիայի, Հորդանանի ու Նորվեգիայի իշխանությունները:

Սիրիայի քիմիական զինանոցը պետք է վերջնականապես ոչնչացվի 2014 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930