Թուրքիան Ադրբեջանին ունեցած իր գազային պարտքը մարելու է մինչև 2016 թվականը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան «վերցրու կամ վճարիր» սկզբունքով կնքված գազային պայմանագրով Ադրբեջանին ունեցած իր պարտքը մարելու է 2014-2015 թվականներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինս ընդգծել է, որ իրենք մարելու են նաև Իրանին ունեցած պարտքը: Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիան գազային պարտքեր չունի Ռուսաստանի հանդեպ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մտադիր է մինչև 2013 թվականի ավարտը հրաժարվել «վերցրու կամ վճարիր» սկզբունքով Ադրբեջանի ու Իրանի հետ կնքած գազային պայմանագրերից: