
«Նավթոգազ Ուկրաինան» վերսկսել է ռուսական գազի գնումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Նավթոգազ Ուկրաինա» պետական ընկերությունը դադարեցրել է ստորգետնյա գազամբարների գազի օգտագործումը և վերսկսել է ռուսական գազի գնումը՝ գործող համաձայնագրերին համապատասխան:
Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Այն, որ «Նավթոգազը» դադարել է գազ գնել «Գազպրոմից», հայտնի էր դարձել նոյեմբերի 11-ին: Ռուսական գազի գնումն ամբողջովին դադարեցվել էր նոյեմբերի 8-ից: