Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են 7 միջկառավարական փաստաթուղթ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստը, որը նախագահել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նիստի արդյունքներով՝ երկու երկրների մնիջև ստորագրվել է միջկառավարական 7 համաձայնագիր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում համագործակցությանը: Այդ ոլորտների թվում նշվում են գիտությունն ու տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, ձեռնարկատիրությունը, բեռնափոխադրումները, անվտանգությունը, աշխատուժի գործունեությունը, սոցիալական պաշտպանվածությունը:

Էրդողանն ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 4.2 միլիարդ դոլար, և որ իրենք նպատակադրվել են մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել 15 միլիարդ դոլարի: Էրդողանը հավելել է, որ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումը մեկնարկելու է 2014 թվականի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս