Հայաստանյան ընկերությունների պարտքը բանկերին մեկ տարում աճել է 782 միլիոն դոլարով
Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների պարտավորությունները բանկերին՝ վարկերի և փոխառությունների գծով, 2012 թվականի վերջին կազմել է 1 տրիլիոն 935.5 միլիարդ դրամ կամ շուրջ 4.8 միլիարդ դոլար։ Այս տվյալները ներկայացված են Ազգային վիճակագրական ծառայության՝ 2013 թվականի Հայաստանի ֆինանսների վիճակագրության զեկույցում։
Վերը նված գումարից 521.2 միլիարդ դրամը հայաստանյան կազմակերպությունները պարտք են ոչ ռեզիդենտ ընկերություններին։
Նախորդ տարվա՝ 2011 թվականի համեմատ հայաստանյան ընկերությունների պարտքը բանկերին աճել է 316.7 միլիարդ դրամով կամ 781.9 միլիոն դոլարով (19.5%-ով)։