Բաժիններ՝

Իրանը մեղմացրել է Ադրբեջանի քաղաքացիների կողմից իր սահմանը հատելու սահմանափակումները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նվազել է նոյեմբերի 7-ից Բիլյասուվարի ու Ջուլֆայի սահմանային անցակետերում տիրող լարվածությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը:

Վերջինիս խոսքերով՝ սահմանը հատելու սահմանափակումները վերացվել են հետիոտների պարագայում, մինչդեռ դրանք պահպանվում են բեռնատարների պարագայում.

«Ադրբեջանից Իրան գնալ ցանկացող քաղաքացիների համար չկա որևէ սահմանափակում, սակայն դրանք մնում են ավտոմեքենաների ու բեռնատարների համար: Երեկ սահմանը հատել թույլատրվել է Ադրբեջանից Նախիջևան մեկնող 175 բեռնատարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս