Բաժիններ՝

Ինչպես հասնել հաջողության ռուսական շոու-բիզնեսում. Կոլումբիայի համալսարանի ուսանողների հետ հանդիպումը վերածվել է Արթուր Ջանիբեկյանի մաստեր-կլասի (տեսանյութ)

Ամերիկյան հեղինակավոր Կոլումբիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը  Նոյեմբերի 9-ին հյուրընկալել էր «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին: Համալսարանում ընդունված է պրակտիկա է՝ տարբեր ֆակուլտետներ իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանց տարին մի քանի անգամ հրավիրում են`հատուկ դասախոսությունների:

Ռուսաստանյան մեդիայի միտումները թեմայով դասախոսության շրջանակներում Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է մեդիաշուկայի առաջատարը լինելու ուղիներն ու հաջողության բանաձև՝ նշելով, որ  «հեռուստաալիքի արտադրանքի 90 տոկոսը ստեղծում է «Comedy Club Production»-ը:

Նույն նախագծերն այլ հեռուստաալիքներում շարունակելու շատ առաջարկներ ունենք: Այժմ գործում է 20-ից ավելի նախագիծ»: Ուսանողների հարցին՝ ինչպես սկսել ու դառնալ մեդիաշուկայի առաջատար, Ջանիբեկյանը պատասխանել է. «Բանաձևը պարզ է. առաջինը գաղափարն է, երկրորդը` իրագործումը, երրորդը`գծի հստակ շարունակությունը տարիների ընթացքում»: Դասախոսության մասնակիցները նշել են, որ անմիջական ու կենդանի զրույցի ընթացքում չափազանց կարևոր  ու գործնական գիտելիքներ ստացան: «Այսօր ավելի լավ հասկացանք ռուսական հեռուստաշուկայի նրբությունները, առավել քան հետաքրքիր էր դա լսել Արթուրից: Հաճելի էր իմանալ, որ նրա ընկերությունը առաջատար է ռուսական շուկայում»,-կարծիք է հայտնել ուսանողներից մեկը: Նշենք, որ Ամերիկյան հեղինակավոր համալսարանների թոփ-հնգյակում գտնվող Կոլումբիայի համալսարանում են ուսանել ԱՄՆ չորս նախագահներն, այդ թվում` Բարաք Օբաման, 26 այլ երկրի ղեկավարներ, Նոբելյան 97 դափնեկիր, 25 օսկարակիր և շատ այլ հանրահայտ մարդիկ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս