
Ախալցխայում ենթակառուցվածքային ծրագրերի համար 3 մլն դոլար է հատկացվել

Սամցխե Ջավախքի շրջանին 4,5 մլն լարի (մոտ 3 մլն դոլար) է հատկացվել` ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի համար, հաղորդել են Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
«Грузия Online»-ի փոխանցմամբ`Ախալցխայի մունիցիպալիտետում միաժամանակ իրականցվում է 19 ծրագիր: Մասնավորապես, դրանք ուղղված են ճանապարհների վերականգնմանն ու ջրամատակարարման խնդիրների լուծամը, որոնք, ըստ նախարարության, հաջողությամբ իրականացվում են:
Նշվում է, որ անցած տարի նույն նպատակի համար հատկացվել էր 1,3 մլն դոլար: