Բաժիններ՝

Բանկերը գնել են 77.2 միլիոն, վաճառել՝ 89 միլիոն դոլար

2013թ-ի նոյեմբերի 4-ից նոյեմբերի 11-ը ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,213,603 ԱՄՆ դոլար 405.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89,054,946 ԱՄՆ դոլար 406.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,542,474 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,245,828 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,513,942 EUR 549.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 810,040,038 ՌԴ ռուբլի 12.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,120,974 ՌԴ ռուբլի 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս