
ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է

2013 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 392,645, ինչը 2012 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից ավելի է 20,635-ով: Ըստ Ավտոապահովագրողնեի բյուրոյի հրապարակած ցուցանիշների, այս տարվա 10 ամսում հավաքագրվել է 13 մլն 177 հազար 194 դրամ ապահովագրավճար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 276,274 դրամով ավելի:
Հոկտեմբերի դրությամբ բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք)
հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 8.6 մլրդ դրամ, ինչը սեպտեմբերի համեմատ աճել է մոտ 900 մլն դրամով:
2013թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ հատուցման միջին չափը կազմել է շուրջ 195 հազար ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2013 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համար կազմել է մոտ 75%: