Բաժիններ՝

2011 թվականի մայիսի 26-ի ցույցի ցրման պլանը պատկանում է Գարիբաշվիլիի խորհրդականին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի փաստաբանը պնդում է, որ գոյություն է ունեցել 2011 թվականի մայիսի 26-ին ընդդիմության ակցիան ցրելու երկու պլան, որոնցից Մերաբիշվիլին ընտրել է առավել մարդասիրականը:

Փաստաբանի խոսքերով՝ ցույցը ցրելու այդ պլանները Մերաբիշվիլիին ներկայացրել են նրա տեղակալներ Շալվա Ջանաշվիլին և Գիյա Լորտկիպանիձեն, և որ Մերաբիշվիլին ընտրել է առաջին պլանը, քանի որ դա առավել մարդասիրական է եղել: Նա հավելել է, որ գործողությունը պլանավորվել է ճիշտ ձևով, սակայն հանգամանքները դասավորվել են այլ կերպ և գրանցվել են տուժածներ:

Ընդգծվում է, որ Մերաբիշվիլիի նախկին տեղակալ Շալվա Ջանաշվիլին ներկայումս նույնպես աշխատում է ՆԳՆ-ում, և զբաղեցնում է ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիի խորհրդականի պաշտոնը: Արդեն հայտնի է, որ Իրակլի Գարիբաշվիլին Վրաստանի հաջորդ վարչապետն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930