
Կուբայի դեմ գործող պատժամիջոցները կարող են վերանայվել. Օբամա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է վերանայել Կուբայի դեմ գործող պատժամիջոցները, որոնք ամերիկյան վարչակազմն այդ երկրի նկատմամբ սահմանել է դեռևս 1960 թվականին: Այս մասին երեկ Ֆլորիդա նահանգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
«Մենք պետք է ստեղծագործող և հնարամիտ գտնվենք՝ շարունակելով թարմացնել մեր քաղաքականությունը: Կուբայի դեմ պատժամիջոցները սահմանվել են կես դար առաջ և ներկայումս դրանք կարող են արդեն իսկ չլինել այդչափ այժմեական:
Պատժամիջոցների վերանայումը կուբացիներին հնարավորություն կտա ստանալ շփման նոր մակարդակ: Ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է երկկողմ հարաբերությունների խնդիրների լուծման նոր մեխանիզմների որոնմանը»:
Նշվում է, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին Օբաման մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ գործող առևտրային պատժամիջոցներըմ, որոնց ժամկետը սպառվում էր սեպտեմբերի 14-ին: