
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել է տարբեր երկրների հետ Թուրքիայի հարաբերություններին: Դավութօղլուն հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ունակ են ազդել համաշխարհային էներգետիկ քաղաքականության վրա:
Դավութօղլուն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է.
«Եթե Հայաստանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի տարածքներն ազատելու ուղղությամբ, ապա հնարավոր կլինի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը: Ընդգծեմ, որ տվյալ հարցում որևէ տարաձայնություն չկա Թուրքիայի ու Ադրբեջանի միջև»:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլը երեկ գրել էր, որ Դավութօղլուն հայտարարել է, որ 2015 թվականին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) ընդառաջ Թուրքիան Ադրբեջանին համոզելու դեպքում կարող է անակնկալ մատուցել Հայաստանին: