
ԱՄՆ-ը UNESCO-ում զրկվել է ձայնի իրավունքից

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն այսօր զրկվել է UNESCO-ում ձայնի իրավունքից: Ամերիկյան պատվիրակությունն ինքնաբերաբար զրկվել է կազմակերպության կողմից ընդունվող որոշումների վրա ազդեցություն ունենալուց:
Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից UNESCO-ի բյուջե ամենամյա վճարումից հրաժարվելու հետևանքով՝ որպես բողոքի նշան 2011 թվականին Պաղեստինին որպես UNESCO-ի անդամ (լիարժեք պետություն) ճանաչելու դեմ: Ձայնի իրավունքի կորուստը նշանակում է, որ ԱՄՆ-ը չի կարող մասնակցել կազմակերպության շրջանակներում սկզբունքային հարցերի լուծմանը:
Ամերիկացիները մասնավորապես UNESCO-ում չեն կարող լոբբինգի ենթարկել իրենց համար շատ կարևոր նախագծերի համար գումարներ հատկացնելը: Այդ կարևոր նախագծերի թվում նշվում են կրթության միջոցով ծայրահեղականության դեմ պայքարելն և չզարգացած երկրներում սեռերի իրավահավասարության պաշտպանվածությունը: