 
                        Հնդկաստանում «ՄիԳ-29» կործանիչ է կործանվել
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարատ նահանգում այսօր կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի «ՄիԳ-29» կործանիչ: Օդաչուն կատարել է ինքնանետում և փրկվել է:
Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը: Միջադեպը գրանցվել է Ջամնագար ավիաբազայի շրջանում: Տարվում է հետաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանի ռազմաօդային ուժերն ունեն 70 հատ «ՄիԳ-29» կործանիչ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        