
Պուտինն ու Սնոուդենը գժտեցրել են ԱՄՆ-ին ու Եվրոպային. Die Presse

Ավստրիական Die Presse թերթի փոխանցմամբ՝ Արևմուտքի երկրները, որոնք թվում է անքակտելի միության մեջ էին, երբեք այսչափ կասկածամիտ, եթե չասենք սառը չեն վերաբերվել միմյանց: Դավաճան Էդվարդ Սնոուդենը լավ ծառայություն է մատուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Die Presse-ը համամիտ է Forbes պարբերականի հետ, որ Վլադիմիր Պուտինը հիրավի աշխարհի ամենաազդեցիկ մարդն է: Սնոուդենի շնորհիվ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը լրտեսում է դաշնակից երկրների ղեկավարներին, և որ նման գործունեություն են իրականացնում ոչ միայն ամերիկացիները (նաև բրիտանացիները):
Թերթի պնդմամբ՝ տվյալ իրավիճակն ամենաքիչը կարող է կարգավորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Կոչեր են արվում Սնոուդենին ապաստան տալ Արևմուտքում:
Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ չէ ապաստան տրամադրել Սնոուդենին, քանի որ խելամիտ չի համարվում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացնելը:
Մինչդեռ Պուտինը կընդդիմանա Սնոուդենին հանձնելու հարցում, Սնոուդենը լավ ծառայություն է մատուցել նրան: