Վենեսուելան ՀՕՊ-ի համակարգերը կծավալի երկրի առանցքային շրջաններում. Մադուրո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ Վենեսուելայի իշխանությունները ՀՕՊ-ի ամենաժամանակակից համակարգեր են ծավալելու Կարակասում և ողջ երկրի տարբեր շրջաններում՝ երաշխավորելու համար օտար ներխուժումից պաշտպանվածությունը.
«Մենք կծավալենք մեր ունեցած ՀՕՊ-ի բոլոր ուժերը: Մենք աշխարհի ամենաժամանակակից հրթիռները կտեղակայենք երկրի լեռնային շրջաններում, այդ թվում նաև Կարակասի շրջանում: ՀՕՊ-ի համակարգի ծավալումը կոչված է նրա երաշխավորմանը, որ թշնամական, իմպերիալիստական ռազմական ավիացիան երբեք չհասնի Վենեսուելա»:
Մադուրոն հավելել է, որ այդ ոլորտի առանցքային որոշումներն ընդունվելու են հատուկ խորհրդաժողովում, որը պետք է անցկացվի այս շաբաթ: Մադուրոն ընդգծել է, որ ՀՕՊ-ի ծավալումը կմեկնարկի այս տարի և կշարունակվի հետագա երկու տարում: