Բաժիններ՝

Իրենց գաղտնաբառերը Սնոուդենին հայտնած NSA-ի աշխատակիցները հեռացվել են աշխատանքից. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Հավայան կղզիներում ամերիկյան հետախուզական բազայում համակարգի ադմինիստրատոր աշխատելու ժամանակ իր մի շարք ծառայակիցների կարողացել է համոզել իրեն վստահել աշխատանքային գաղտնաբառերը:

Սնոուդենը դրանք օգտագործել է գաղտնի տեղեկատվություն հայթայթելու համար, որն էլ ավելի ուշ փոխանցել է ԶԼՄ-ներին: Այս մասին գործակալությանը հայտնել է տեղեկատվական արտահոսքին մոտ կանգնած աղբյուրը:

Նշվում է, որ նախորդ տարվա գարնանը Սնոուդենը մեկ ամիս աշխատել է Հավայան կղզիներում գտնվող Ազգային անվտանգության գործակալության (NSA) տարածաշրջանային կենտրոնում՝ որպես համակարգի ադմինիստրատոր: Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում նրան հաջողվել է համոզել բազայի 20-25 այլ աշխատակիցների՝ իրեն հատկացնելու համար գաղտնաբառերը:

Աղբյուրի պնդմամբ՝ այդ անձինք արդեն իսկ հարցաքննվել են և հեռացվել զբաղեցրած պաշտոններից: Հայտնի չէ, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվելու նրանց նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930