
ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիային կփոխարինի Հորդանանը. աղբյուր

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիայի տեղը կզբաղեցնի Հորդանանը: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչը գիշերը ժամանել է Հորդանանի մայրաքաղաք Ամման՝ քննարկելու համար նոր դերը, որը երկիրը պետք է խաղաղ որպես ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ: Այս տարվա հոկտեմբերին Սաուդյան Արաբիան առաջին անգամ ընտրվեց ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր (2014-2015) անդամ:
Սակայն դրանից հետո նրա կառավարությունը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից, քանի որ ՄԱԿ ԱԽ-ն ունակ չէ հարթել միջազգային կոնֆլիկտները, ինչպիսիք են Պաղեստինա-իսրայելական դիմակայությունն ու Սիրիական հակամարտությունը: