Ջոն Քերին չպլանավորված հանդիպում կունենա Իրանի արտգործնախարարի հետ

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր չպլանավորված այցով մեկնելու է Ժնև, ուր և հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Ժնևում ընթացող Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլի ժամանակ (նոյեմբերի 7-8) Քերիի կողմից Ժնև այցելելը վկայում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են պայմանավորվածության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Դա կլինի պատմական քայլ և առաջինը երկու երկրների համար՝ վերջին 35 տարվա համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կարող է մեղմել Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցները, եթե Ժնևյան բանակցությունները տան արդյունք:

Տեսանյութեր

Լրահոս